Հեյլի Բիբերն իր հարսանիքին սպորտային կոշիկներ է կրել հանուն պարերի

23:11   12 հոկտեմբերի, 2019

22-ամյա Հեյլի Բիբերը եւ 25-ամյա Ջասթին Բիբերը սեպտեմբերի վերջին երկրորդ հարսանիքն են կազմակերպել, սակայն արարողության մանրամասներն ի հայտ են գալիս մինչ այսօր։ Աստղերի երեկույթի մասին պատմել է հարսնացուի ոճաբանը։

Մեյվ Ռեյլին կադրեր է հրապարակել տոնից։ Ռոմանտիկ սեւ-սպիտակ լուսանկարներն իդեալականորեն փոխանցում են միջոցառման մթնոլորտը։ Լուսանկարներից մեկում Հեյլին պատկերված է Ralph & Russo-ի սպիտակ զգեստով, որն առանձնանում է մինչեւ ազդրը բարձրացող կտրվածքով։ Երգչի կնոջ կերպարն ամբողջացնում էին Jimmy Choo-ի բարձրակրունկները։

Ապա նա փոխել է հագուստն ու Vera Wang-ի ազդեցիկ զգեստը կրել, որն առանձնանում է համարձակ դեկոլտեով։ Այս անգամ մոդելը փոխել է ոչ միայն զգեստը, այլեւ կոշիկները։ Սպիտակ սպորտային կոշիկները հրաշալիորեն համապատասխանել են նրա կերպարին։

Այսպիսի հարմար կոշիկով Հեյլին կարող էր զվարճանալ մինչ առավոտ եւ պարել առանց հոգնելու։ Երեկույթի ընթացքում կոշիկները փոխելու հարցում նրան օգնել է Ջասթինը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram

 



© NEWS.am STYLE