«Սերը հրաշքներ է գործում». Զավորոտնյուկի ընտանիքի նոր հայտարարությունը երկրպագուներին ստիպել է արտասվել

11:12   13 հոկտեմբերի, 2019

48-ամյա դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի Instagram-յան պաշտոնական էջում հայտնվել է «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղի հարազատների երկրորդ հայտարությունը։ Այս անգամ ընտանիքը հիվանդության դեմ պայքարող աստղին շնորհավորել է գեղասահորդ Պյոտր Չերնիշեւի հետ ամուսնության հերթական հոբեյլյանի առիթով։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ սերը բուժիչ ուժ ունի եւ հրաշքներ է գործում։

«Ուղիղ 11 տարի առաջ տեղի է ունեցել այս հիասքանչ զույգի պսակադրությունը։ Ընտանիքի բոլոր անդամների, ընկերների եւ մտերիմների անունից ցանկանում ենք շնորհավորել Նաստյային եւ Պյոտրին այս յուրօրինակ օրվա առիթով։ Կյանքում տարբեր շրջաններ են լինում՝ ուրախ կամ բարդ, եւ շատ կարեւոր է, երբ կարող ես դրանք ամբողջությամբ կիսել սիրելի մարդու հետ։ Դուք միշտ մեկ ամբողջություն եք եղել, եւ հիմա մենք բացարձակ վստահ ենք, որ երկուսով կհաղթահարեք ամեն ինչ։ Ձեր զույգը ապացույցն է նրա, որ իսկական սեր գոյություն ունի»,- ասված է հայտարարության մեջ, որն ուղեկցվում է Չերնիշեւի եւ Զավորոտնյուկի ժպտացող լուսանկարներով։

Երկրպագուները սկսել են շնորհավորել զույգին, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում մաղթել Անաստասիային։ «Անհավանական գեղեցիկ զույգ։ Նաստենկա, շուտ առողջացիր… Մենք ձեզ հետ ենք», «Նաստյան արժանի է այդպիսի սեր ունենալ։ Հավատում ենք հրաշքին», «Աստված ձեզ պահապան»,- գրել են նրանք։ Շատերը նույնիսկ խոստովանել են, որ սրտառուչ հայտարարությունն իրենց ստիպել է արտասվել։

Աղբյուրը՝ EG

Լուսանկարները՝ Starface, Instagram



© NEWS.am STYLE