«Իսկ ինչո՞ւ երկու անդրավարտիք։ Ցո՞ւրտ է». Թինա Կանդելակին շփոթեցել է հետեւորդներին

19:13   13 հոկտեմբերի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին, որը հայտնի է հանուն առողջ ապրելակերպի պայքարով, Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում սպիտակ, կիպ տոպ է կրում եւ երկու անդրավարտիք։  

Թինան լուսանկարն ուղեկցել է հրապարակմամբ, որում պատմել է իր նոր գրքի հրատարակման մասին. այն նվիրված է ֆիթնեսին, առողջ սնունդին ու սպորտին։ Դրանում բազմաթիվ պատմություններ են ներառված ավելորդ քաշով տառապող կանանց, հոգեբանների հետ զրույցների մասին եւ առողջ սնունդի բաղադրատոմսեր։ Կանդելակին վստահ է, որ ավելորդ քաշի դեմ պայքարում հնարավոր է հաղթանակ տանել։ Եվ հավելել է, որ նախկինում ինքը եւս ստիպված է եղել պայքարել դրա դեմ։

Օգտատերերը երկու խմբի են բաժանվել։ Նրանց մի մասը գովել է Կանդելակիին, մյուսները՝ կատակել։ Օգատերերը նրան «հիասքանչ կին», «շքեղ» ու «անկրկնելի» են անվանել։ Իսկ քննադատներն անհարմար հարցեր են հնչեցրել. «Իսկ ինչո՞ւ երկու անդրավարտիք։ Ցո՞ւրտ է»,- հարցրել է հետեւորդներից մեկը։ Մյուսները նշել են, որ հասկանում են ամեն ինչ՝ ե՛ւ Թինայի սպորտային կերպարը, ե՛ւ ի պաշտպանություն առողջ ապրելակերպի բերված փաստարկները, սակայն միանգամից երկու անդրավարտիք կրելը չեն կարողանում հասկանալ։

Աղբյուրը՝ MK

Լուսանկարները՝ Instagram 



© NEWS.am STYLE