«Մենք Լեռան ժողովուդ ենք, բայց մեզ Լեռան պես չենք զգում». Նազենի Հովհաննիսյան

10:48   13 հոկտեմբերի, 2019

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոը լուսանկար է հրապարակել, որն արվել է Սոթք-Քարվաճառ ճանապարհին։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա սպորտային հագուստ է կրում։ Մեկնաբանություններում նա գրել է. «Լեռներն ուժեղ են, նրանք չեն վախենում մանրիկ «քարիկներից», նրանց էդ քարիկներով չես խոցի, չես վախեցնի, ու որ հաստատ է, չես սպանի։ Լեռներն անառիկ են։ Նրանց քամին ու փոթորիկը չեն սասանում, չեն վախեցնում, Լեռներն անսասան են։

Լեռներն անջուր չեն, նրանց միջով աղբյուրներն են հոսում, նրանց գրկում՝ լճերն են։ Լեռներն իմաստուն են, տեսնում ու «տանում» են ամեն ինչ, հիշում ու պահում են ամեն բան, բայց նույն ամրակուռ Լեռն են մնում, քանզի Խաղաղ են Լեռները, ՊԱՇՏՊԱՆ ԵՆ ԼԵՌՆԵՐԸ։ Լեռները վերեւ են նայում. նրանք մաքուր են ու նրանց Ծովը՝ Երկինքն է. լի Հավատքով, լույսով ու Աստվածային Սիրով։ Լեռները... երանի ես էլ Լեռ լինեի՜։ Հ.Գ. Մենք Լեռան ժողովուդ ենք, բայց մեզ Լեռան պես չենք զգում, այլ՝ մանր քարի... իսկ Լեռանը հաղթել կարելի է միայն...մասնատելով. էդքան բան:
Գրված է 2016 թվականին: Սոթք-Քարվաճառ ճանապարհ»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Նազենին սպիտակ վերնաշապիկ էր կրում եւ գունավոր շրջազգեստ։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, վառ կարմիր բարձրակունկներ եւ նույն երանգի աքսեսուարներ։ «Առավոտյան վաղ օրը սկսելը օգնում է, որ շատ ու որակով գործ անի մարդ։ Հաջողությունը գալիս է, երբ մարդ հաղթահարում է իր ալարկոտությունը. իմ իմացած ամենակարճ ճանապարհն է սա։ Բարի լույս»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE