«Անիրական գեղեցիկ Վերա». Բրեժնեւան հանրությանը հմայել է իր կերպարով

17:15   13 հոկտեմբերի, 2019

Վերա Բրեժնեւան Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Very Vera կապսուլային հավաքածուի ներկայացման ընթացքում: Այս հավաքածուն ռուս աստղի հետ թողարկել է Aquazurra ապրանքանիշը: Արտիստին այդ իրադարձության առիթով շնորհավորելու էին գնացել Ֆիլիպ Կիրկորովը, Ելենա Պերմինովան եւ բազմաթիվ այլ աստղեր:

Լուսանկարում, որն արվել է մոսկովյան բուտիկում, 37-ամյա աստղը պատկերված է սեւ հագուստով` լայն թեւքերով բլուզ միջնադարյան ոճով, կաշվե լեգինսներ, ոսկեգույն զարդով գոտի եւ բարձրակրունկ կոշիկներ:

«Երեկվա երեկոն կմնա իմ հիշողություններում, իսկ լուսանկարներն` այստեղ: Շնորհակալ եմ բոլորին աջակցության, շնորհավորանքների ու ինձ հավատալու համար: Ես ուրախ էի տեսնել բոլորին: Ցավոք, միայն 10 լուսանկար է տեղավորվում»,- գրել է նա:

«Դիցուհուի, պարզապես դիցուհի, «Անիրական գեղեցիկ Վերա», «Ամուսինը ձեզ չի՞ խանդում», «Այնքան տարվեցի քո լուսանկարով, որ բաց թողեցի կանգառը»,- հիացական մեկնաբանություններ են գրել հետեւորդները: Նրանցից մեկն աստղի համար համաշխարհային համբավ է կանխագուշակել:

Aquazurra -ի Very Vera հավաքածուն մշակվել է ապրանքանիշի հիմնադիր Էդգարդո Օսորիոյի նախաձեռնությամբ: Դիզայներն անձամբ է զանգահարել ռուս երգչուհուն, նրանք հեռախոսով քննարկել են գաղափարը, ապա «ՎԻԱ Գրա»-ի նախկին մասնակիցը մեկնել է Միլան` անձամբ ծանոթանալու եւ մանրամասները քննարկելու համար: Ապրանքանիշը նախկինում համագործակցել է Կլաուդիա Շիֆերի հետ, այդ պատճառով ինչպես խոսոտավել է Բրեժնեւան, «հաջորդ հավաքածուն թողարկելը կրկնակի պատասխանատվություն էր»:

Աղբյուրը՝ EG

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE