Լուսինե Թովմասյանի ու դստեր ջերմ լուսանկարը բնության գրկում

12:41   13 հոկտեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով:

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) գեղեցկուհին լուսանկար է հրապարակել դստեր՝ Արիանայի հետ։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լուսինեն ջերմ գրկել է դստերը, լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ գեղեցկուհին լուսանկար էր հրապարակել մայրիկի հետ։ Մայր ու դուստր պատկերված էին եկեղեցու ֆոնին, կրում էին արեւային ակնոց։ «Մամուլիկս»,- լուսանկարն այս մակագրությամբ էր ուղեկցել Լուսինե Թովմասյանը։



© NEWS.am STYLE