«Դու երբեք չես իմանա...». Լիա Զախարյանի գրավիչ հոլովակը

13:51   13 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia (@zakharyan.lia)

Instagram-ում հրապարակված լուսանկարում Լիան տոնական կերպարում է։ Նա կապույտ, կիպ զգեստ է կրում, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, փոքրիկ, սեւ պայուսակ։ Լիան հագուստը համադրել է սեւ բարձրակրունկների հետ։ «Դու երբեք չես իմանա...»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Լիան՝ հետեւորդներին առաջարկելով շարունակել միտքը։

Ավելի վաղ Լիան վերահրապարակել էր լուսանկարը, որն արվել էր Երեւանի կենտրոնում։ Լիան պատկերված էր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հետ։ Նրանք ոճային կերպարում էին։ Լիան ջինսե շրջազգեստ էր կրում, վերարկու եւ սպորտային կոշիկներ։ Շուշաննա Թովմասյանը նախապատվություն էր տվել ջինսե վերանաշապիկ-զգեստին։



© NEWS.am STYLE