«Մի օր դու կգտնես մեկին, ով ընտրում եւ շարունակում է քեզ ընտրել ամեն օր». Սիլվի Բարկովա

16:44   13 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Սիլվի Բարկովան, որը մեկ տարուց ավել Հնդկաստանում լինելուց հետո վերադարձել է Հայաստան, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով աշնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում եւ բաճկոն։ Նա պատկերված է քաղաքային գեղեցիկ պատկերի ֆոնին, իսկ մեկնաբանություններում անգլերենով գրել է. «Մի օր դու կգտնես մեկին, ով ընտրում եւ շարունակում է քեզ ընտրել ամեն օր։ Եվ այդ ժամանակ դու շնորհակալ կլինես, որ ամեն ինչ եղավ այնպես, ինչպես եղավ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց վարդագույն, երկար զգեստ էր կրում, որը զարդարված էր հետաքրքիր նախշերով։ Հմայիչ դերասանուհին այն համադրել էր ժամացույցի եւ ականջօղերի հետ, նա պարզ սանրվածք էր ընտրել եւ նուրբ դիմահարդարում։

Լուսանկարը՝ @vardan_photography



© NEWS.am STYLE