«Բնական». Ադրիանա Գալստյանն առանց շպարի

17:41   13 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Անդրիանա Գալստյանը ներկայացել է առանց շպարի։

Հմայիչ դերասանուհին նոր լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգում։ Կադրում նա դիմահարդարված չէ եւ ցույց է տալիս բնական գեղեցկությունը։ Դերասանուհին արձակել է մազերը, իսկ արեւոտ լուսանկարին կից գրել է. «Բնական»։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել՝ նշելով, որ դերասանուհին շատ գեղեցիկ է։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր քնքուշ կերպարում։ Նա բաց կապույտ վերնաշապիկ էր կրում, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից Ադրիանան անգլերեն լեզվով  կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ստվերների հետ խաղալիս»։



© NEWS.am STYLE