«Հեքիաթային». Աննա Դովլաթյանի երեկոյան կերպարը

19:42   13 հոկտեմբերի, 2019

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան կապույտ զգեստ է կրում, որը բաց է մեջքի հատվածում։ Երգչուհին այն համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել եւ շպար։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել Աննային։ «Հեքիաթային, անկրկնելի»,- գրել են նրանք։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան շրջազգեստ էր կրում, որը համադրել էր բեժ գույնի վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել էին նույն գույնի երկարաճիտ կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Երջանիկ»,- լուսանկարն անգլերենով մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE