«Ծննդյան երեկույթ». Եվա Բաղդասարյանը՝ կարճ, երեկոյան զգեստով

20:03   13 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհն կարճ, քարերով զարդարված զգեստ է կրում։ Զգեստը բաց է ուսերի հատվածում եւ ընդգծում է Եվայի կազմվածքը։ Դերասանուհին արձակել է երկար մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Եվան բարձրակրունկներ է կրում եւ վզնոց։ «Ծննդյան երեկույթ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Եվան սպորտային հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Դերասանուհին պարզ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ էին թողել՝ գնահատելով նրա գեղեցկությունը։



© NEWS.am STYLE