Յուլյա Ֆինկի ու ամուսնու ջերմ լուսանկարը Գյումրիից

21:41   13 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Յուլիա Ֆինկը կիսվել է ընտանեկան լուսանկարով, որն արվել է Շիրակի մարզում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Յուլյան պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։ Գեղեցիկ զույգը ոճային կերպարներ է ընտրել։ Յուլյան սեւ կաշվե բաճկոն է կրում, արեւային ակնոց, խոշոր ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել է կարմիր շրթներկը։ «Գյումրի»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր աշնանային, հմայիչ կերպարում։ Յուլիան կրում էր բաց երանգի սպորտային տաբատ, նույն երանգի բաճկոն։ Վարսերը հավաքված էին, իսկ կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա որեւէ մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE