«Ուրիշ». Իննա Խոջամիրյանի գրավիչ լուսանկարը

22:42   13 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր, հմայիչ կադրերով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին ոճային կերպարում է։ Նա ամբողջությամբ սեւ հագուստ է կրում, հետաքրքիր զուգագուլպաներ ու բարձրակրունկ կոշիկներ։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու լուսանկարներն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել նրան։ «Անկրկնելի, ուրիշ»,- գրել են նրանք։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Գյումրիում։ Դերասանուհին պատկերված էր գնացքի ֆոնին եւ ոճային հագուստ էր կրում։ Իննան նախապատվություն էր տվել մուգ գույնի տաբատին, սպիտակ շապիկին եւ բաց վերնազգեստին։ Կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ շպարը։

Լուսանկարները՝ @johnyycore, @lon__94



© NEWS.am STYLE