Քայլի Ջենները հղիությունից մնացած զոլերը դստեր կողմից «նվերներ» է անվանել

23:13   13 հոկտեմբերի, 2019

22-ամյա Քայլի Ջեններն անկեղծացել է երկրպագուների հետ։ Իրապատում շոուի աստղը հիշել է իր հղիությունը։

Քայլին մայր է դարձել 2018թ.-ի փետրվարի 1-ին։ Մոդելն ի ուրախություն երկրպագուների հաճախ է համատեղ լուսանկարներ հրապարակում դստեր՝ Սթորմիի հետ, գրում է Cosmo-ն։ Երիտասարդ մայրիկը կոչ է արել հարցեր հղել իրեն։

Հետեւորդները խնդրել են պատմել, թե որքան դժվար է եղել վերականգնել կազմվածքը ծննդաբերությունից հետո։ «Դա բավական արագ է տեղի ունեցել, սակայն իմ մարմինն այլեւս երբեք նախկինը չի լինի»,- Instagram-յան Stories բաժնում հայտարարել է Քայլին։

Ծննդաբերությունից հետո զոլերի մասին հարցին ի պատասխան Քիմ Քարդաշյանի կրստեր քույրը եւս բավական անկեղծ է պատասխանել։ Քայլին խոստովանել է, որ զոլեր ունի ամենուր՝ որովայնին, կրծքին, ազդրերին։

«Ես չեմ կարողացել ազատվել դրանցից։ Ես պարզապես դրանք ընդունել եմ որպես փոքրիկ նվեր իմ Սթորմիի կողմից»,- կատակով ասել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը։



© NEWS.am STYLE