Ինչպես Երեւան այցելած Մարիո Դեդիվանովիչը դարձավ Քիմ Քարդաշյանի միակ վիզաժիստը

10:14   14 հոկտեմբերի, 2019

Մարիո Դեդիվանովիչը Քիմ Քարդաշյանի գլխավոր վիզաժիստն է։ Համարվում է, որ նա առաջիններից մեկն է սկսել կիրառել «կոնտուրինգի» տեխնիկան, որը Մարիոն «դեմքի համար դիետա» է անվանում։ Ալաբանական ծագում ունեցող Մարիոն ավարտել է դպրոցն ու 17 տարեկանում աշխատանքի անցել Sephora-ում՝ որպես խորհրդատու օծենալիքի բաժնում։ 18 տարեկանում Մարիոն դիմահարդարման դպրոց է ընդունվել ու սկսել կատարելագործել իր հմտությունները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от MAKEUP BY MARIO (@makeupbymario)

«Դեռ վաղ մանկությունից գեղեցկությունը ոգեշնչում էր ինձ՝ մոդելներ, ինտերյեր, գեղեցիկ տներ։ Մենք ապրում էինք Բրոնսկում՝ նկուղում գտնվող փոքրիկ բնակարանում։ Մայրկս հավաքարարուհի էր Մանհեթենի այս հիասքանչ տներում, եւ ես նրան խնդրում էի ինձ իր հետ տանել, քանի որ ես սիրում էի քայլել ու ուսումնասիրել տները, կահույքը եւ արվեստի գործերը»,- հարցազրույցներից մեկում ասել է Մարիոն։

Ջանքերը հատուցում ստացան. 2008թ.-ին նրան նկատեցին ու հրավիրեցին դիմահարդարել ոչ թե ինչ-որ մեկին, այլ հենց Քիմ Քարդաշյանին։ Այդ ժամանակներից սկսած Քիմը չի օգտվում այլ վիզաժիստների ծառայություններից, իսկ Մարիոն իրապատում շոուի աստղին անվանում է «իմ մուսա»։

«Սեբաստիան Սմիթը՝ լուսանկարիչը, որի հետ ես հաճախ աշխատել եմ, մի անգամ ինձ զանգահարեց ու ասաց. «Հեյ, ես վաղը շապիկի համար լուսանկարում եմ այդ աղջկան, նրա անունը Քիմ Քարդաշյան է»»,-  «Fashionista» հրատարակությանը պատմել է Մարիոն։ Նա խոստովանել է, որ իսկապես չգիտեր՝ ով է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от MAKEUP BY MARIO (@makeupbymario)

«Նրա շուի առաջին եթերաշրջանը նոր էր եթեր թողարկվել։ Ես մտադիր էի հրաժարվել, բայց Սմիթը համոզեց ինձ։ Քիմին դիմահարդարումը շատ դուր եկավ, որը ես արեցի այդ նկարահանման համար։ Նա հարցնում էր՝ ինչ միջոցներ եմ ես օգտագոչծել եւ անդադար սելֆի էր անում։ Նկարահանումից հետո նա ինձ խնդրեց իր հետ խանութ գնալ՝ գնելու համար ամենն, ինչ ես օգտագործել եմ»,- ասել է Մարիոն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от MAKEUP BY MARIO (@makeupbymario)

Նա նշում է, որ Քիմի ամենօրյա դիմահարարումը բաղկացած է 50 էտապից։ Սովորաբար նա աստղին դիմահարդարում է 20 րոպեից մինչեւ մեկ ժամվա ընթացքում։ «Աստղը հաճախ է ճանապարհորդում իր սիրելի վիզաժիստի հետ. այս շաբաթ նրանք միասին Հայաստանում են եղել, որ Քանյե Ուեսթի կինը մկրտել է իր երեխաներին»,- գրում է Spletnik-ը։

«Նա լիովին վստահում է ինձ։ Եղել են ժամանակներ, երբ ես դիմահարդարել եմ Քիմին, իսկ նա նույնիսկ հայելու մեջ չի նայել եւ միանգամից ներկայացել է հանրությանը։ Նրա դեմքը նախկինի նման ոգեշնչում է ինձ, ինչպես տարիներ առաջ։ Ես նկարիչ եմ եւ ոչ վիզաժիստ»,- ասում է Մարիոն։

Աղբյուրը՝ Spletnik, Fashionista

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյան, Instagram



© NEWS.am STYLE