Էլեգանտ. Դիանա Գրիգորյանի նոր լուսանկարը

10:44   14 հոկտեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Դիանան ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ տաբատ, բլուզ եւ կոստյում։ Նա բարձրակրունկ կոշիկներ է ընտրել եւ փոքրիկ սեւ պայուսակ, իսկ կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները՝ վզնոցները։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր ավտոմեքենայում։ Սցենարիստը վանդակավոր կոստյում էր կրում եւ սպիտակ բլուզ, իսկ կերպարն ամբողջացնում էր մեղմ շպարը։ Մեկնաբանությունների հատվածում Դիանան գեղեցիկ օր էր մաղթել հետեւորդներին։



© NEWS.am STYLE