Աննա Դովլաթյանի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

13:45   14 հոկտեմբերի, 2019

Դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։ Նրանք հաճախ են կիսվում համատեղ ջերմ լուսանկարներով։

Այս անգամ ընտանեկան կադրով կիսվել է Աննա Դովլաթյանը։ Նրա միկրոբլոգում հրապարապկված կադրերն արված են մեքենայում։ Աննան կապույտ բլուզ է կրում եւ սեւ լայնեզր գլխարկ։ Նրա կերպարն ամբողջացնում են գեղեցիկ շպարն ու արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել են համատեղ լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել զույգին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան կապույտ զգեստ էր կրում, որը բաց էր մեջքի հատվածում։ Երգչուհին այն համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել եւ շպար։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել Աննային։ «Հեքիաթային, անկրկնելի»,- գրել են նրանք։



© NEWS.am STYLE