18:51 19 հուլիսի, 2013Որքան անհրաժեշտ իրեր կարելի է ստեղծել մարդկային երեւակայության արդյունքում: Եվ հատկապես հաճելի է, երբ օգտակար է դառնում արդեն անպետք իրը: Հետաքրքիր գաղափարները NEWS.am STYLE-ին ներկայացրել է երիտասարդ դիզայներ ՄարիամԿարագյոզյանը:
Այսօր հին փողկապից ակնոցի պատյան ենք պատրաստելու: Ձեր տանը, ամենայն հավանականությամբ, հին փողկապ կգտնեք: Բացի այդ, մեզ անհրաժեշտ են.
- սոսինձ;
- մկրատ;
- թել ու ասեղ;
- կպչուն ժապավեն:
Անցնենք գործի:
1. Փողկապի նեղ հատվածը կտրեք՝ լայն հատվածից չափելով շուրջ 50 սմ:

2. Կապված ակնոցի չափսից՝ որոշեք պատյանի անհրաժեշտ խորությունը:

3. Նեղ հատվածը ծալեք, սոսնձեք կամ կարեք:

4. Պատյանը գրեթե պատրաստ է: Մնում է միայն կարել կպչուն ժապավենը:

5. Կպչուն ժապավենից փոքրիկ եռանկյունի կտրեք: Փափուկ հատվածը կարեք պատյանի ներքին հատվածի եզրին, ավելի կոշտ մասն այնտեղ, որտեղ պատյանը փակելիս պետք է փակչի փափուկ եռանկյունին:

Պատյանը պատրաստ է:
Այն կարելի է օգտագործել նաեւ հեռախոսի, գրիչների եւ այլ իրերի համար: Զարդարելու համար կարող եք նաեւ մի քանի կոճակ կարել:
