Ուսպենսկայան թեժացրել է ամուսնացած Նիկոլայ Եֆրեմովի հետ սիրապեի մասին լուրերը (վիդեո)

22:12   14 հոկտեմբերի, 2019

Համացանցում 65-ամյա երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի եւ կինոյի ու թատրոնի 55-ամյա դերասան Միխայիլ Եֆրեմովի սիրավեպի մասին տեղեկություններ են տարածվել։ Պատճառը շանսոնի աստղի վարքագիծն է, որը «Սովրեմեննիկ» թատրոնում «Ամստերդամ» ներկայացումից հետո չի թաքցրել արտիստի նկատմամբ ջերմ զգացմունքները։

Image result for ефремов успенская

Երբ ներկայացման մասնակիցները բեմ են բարձրացել խոնարհվելու, Ուսպենսկայան անսպասելիորեն վազել է դեպի բեմ եւ գրկել Եֆրեմովին։ Ավելի ուշ Լյուբովը հրապարակում է արել բեմադրության եւ Միխայիլի դերասանական խաղի մասին հիացական արձագանով։ Երգչուհին թատերական բեմի աստղին «ընկեր» եւ «անհավանական մարդ» է անվանել։  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Любовь Успенская (@uspenskayalubov_official)

«Երեկվա երեկոն, որը ես նվիրել եմ «Ամստերդամ» ներկայացմանը, ինձ բազմաթիվ տպավորություններ, դրական հույզեր ու էներգիա է պարգեւել... Միխայիլ Եֆրեմով, իմ ընկեր, դերասան, պարզապես անհավանական մարդ, շնորհակալություն հրավերի համար։ Լիցքավորվեցի։ Բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել այդ ներկայացումը»,- գրել է աստղը։

Ընդ որում, թատրոնում ներկաներին թվացել է, որ Ուսպենսկայան պարզապես ընկերոջ մոտ չէր եկել։ Առավել եւս այն դեպքում, երբ ավելի վաղ նրանք «պատահաբար» հանդիպել էին Մայամիում հանգստի ընթացքում, գրում է Teleprogramma.pro-ն։



© NEWS.am STYLE