«Երբեք ոչ ոքի մի լսեք». Անատի Սաքանյանի գրավիչ կերպարը

15:15   14 հոկտեմբերի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Անատի Սաքանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Անատին սեւ տաբատ է կրում եւ քարերով զարդարված տոպ։ Կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարն ու արտահայտիչ շպարը։ «Երբեք ոչ ոքի մի լսեք։ Ունեցեք ձեր կարծիքը, ձեր ուղեղը, մտքերն ու գաղափարները, կյանքի ծրագրերը։ Ոչ ոքի հետեւից մի ընկնեք. միայն ընդառաջ քայլ եւ ոչ թե ետեւից։ Ոչ ոք ձեր փոխարեն ձեր երջանկությունը չի կառուցի»,- լուսանկարը մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին դասական հագուստ էր կրում՝ սպիտակ շապիկ եւ կապույտ կոստյում։ Անատին արտահայտիչ շպար էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղերն ու նուրբ վզնոցները։ «Ոչ բոլորին է տրված բարի լինել․ դա նույնպիսի տաղանդ է, ինչպիսիք են երաժշտական լսողությունն ու պայծառատեսությունը, միայն թե ավելի հազվադեպ… Ավելի բարի եղեք, այդ դեպքում միայն ավելի լավ կլինի»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE