«Տագնապից խելագարվում էի». Քիմ Քարդաշյանը պատմել է Պսալմի լույս աշխարհ գալու մասին

20:41   14 հոկտեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչ հույզեր է ապրել որդու՝ Պսալմի ծնունդին նախորդող վերջին օրերին։ Պարզվում է՝ այդ իրադարձությունը համընկել է Met Gala հավաքույթի հետ։ Քիմը, մեկնելով միջոցառմանը, վախենում էր, որ փոքրիկը լույս աշխարհ կգա իր բացակայությամբ։

Ким Кардашьян на балу Met Gala

Երիտասարդ մայրիկը չէր կարող բաց թողնել երեկոն, քանի որ շատ ժամանակ ու ուժ էր ծախսել պատրաստվելու համար։ Thierry Mugler ապրանքանիշը հատուկ Քիմի համար յուրօրինակ «թաց» զգեստ էր ստեղծել, որն իրարանցում առաջացրեց։ «Ութ ամիս պահանջվեց, որ Met Gala-ին իմ կերպարը կատարելության հասցվի, ես ինձ ամբողջությամբ դրան էի նվիրել... Ես պարզապես հույս ունեի, որ երեխան ենթադրվող ժամանակից շուտ լույս աշխարհ չի գա»,- պարզաբանել է Քարդաշյանը։

Հավաքույթը տեւել է 36 ժամ. այդ ընթացքում Քիմն առավելագույն նյարդային լարվածության վիճակում է եղել։ «Ես այնպիսի սթրես էի ապրում, երբ գնում էի՝ իմանալով, որ փոխնակ մայրը կարող է րոպե առ րոպե ծննդաբերել»,- հայտարարել է Քանյե Ուեսթի կինը։

Ким Кардашьян и Псалм

Վերադառնալով Լոս Անջելես՝ Քարդաշյանը փոխնակ մոր հետ անմիջապես ուղեւորվել է բժշկի մոտ։ Կլինիկայում նրանք իմացել են, որ երեխան ծննդաբերության համար սխալ դիրքում է։ Բժիշկները որոշել են «շրջել» երեխային։ «Տագնապից խելագարվում էի»,- «Քարդաշյանների ընտանիք» շոուի նոր սերիայի ընթացքում ասել է Քիմը։



© NEWS.am STYLE