Հյուրանոցում Քիմ Քարդաշյանին թալանելը կդառնա կատակերգության սյուժե

23:11   14 հոկտեմբերի, 2019

Ֆրանսիացի ռեժիսոր եւ նկարիչ Ժոան Սֆարը, որը հայտնի է երաժիշտ Սերժ Գենսբուրի մասին «Գենսբուր. խուլիգանի սերը» ֆիլմով, պատրաստում է ֆիլմ՝ «Fashion Week» («Նորաձեւության շաբաթ»)։ Նրան ոգեշնչել է Քիմ Քարդաշյանի սկանդալային թալանը Փարիզի հյուրանոցում 2016 թվականին։ Սֆարը նաեւ նախատեսում է իր վեպը վերածել լիամետրաժ կինոնկարի։

Image result for ким ограбление

2016 թվականին Քիմը դարձել էր թալանի զոհ Փարիզի հյուրանոցներից մեկում։ Հանցագործները ոչ միայն կողոպտել էին նրան, այլեւ սպառնացել կյանքին։ Նրանք ներխուժել էին հյուրանոցի համար, որտեղ ապրում էր Քարդաշյանը, կապել նրան ատրճանակի սպառնալիքով եւ փակել լոգասենյակում։ Կողոպտիչները տարել էին թանկարժեք աստղեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր 10 մլն դոլար։

Ժոան Սֆարը որոշել է այս ողբերգական իրադարձությունը դարձնե; նոր կինոնկարի հիմք։ Դրանում մեծ ուշադրություն է դարձվելու նորաձեւության աշխարհին, ինչպես նաեւ հակասությանը, որն առկա է էլիտայի ներկայացուցիչների եւ միջին վաստակի տեր մարդկանց միջեւ։ Ըստ սյուժեի՝  կողոպտիչների կազմակերպված խումբը որոշում է հարստանալ ի հաշիվ հայտնի մարդու, որը ներկա է լինելու Փարիզում նորաձեւության շաբաթին եւ բնակվելու է տեղի հյուրանոցներից մեկում։

Ֆրանսիական կինոնկարի ցուցադրությունն էկրաններին նախատեսվում է 2020 թվականին։



© NEWS.am STYLE