«Ուզում եմ, որ այն հեքիաթը, որին դու հավատում ես, իրականություն դառնա». Անահիտ Սիմոնյանի լուսանկարը Լիլիթ Բաբասյանի հետ ու շնորհավորանքը

17:42   14 հոկտեմբերի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով նրա հետ համատեղ լուսանկար է հրապարակել երգչուհի Անահիտ Սիմոնյանը, որի հետ Լիլիթը ջերմ հարաբերություններ ունի։ Մեկնաբանություններում երգիչ Հայկոյի կինը նշել է, որ երջանիկ է իր կողքին ունենալ Լիլիթին։

«Իմ սիրելի աղջիկ, շնորհավորում եմ ծննդյանդ օրը։ Ամենակարեւորը՝ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես առողջ եղիր, եղիր երջանիկ։ Ես տեսնում եմ՝ ինչպես են այստեղ՝ Ամերիկայում փայլում աչքերդ, եւ ինչպես ես դու փոքրիկ աղջկա նման ուրախանում յուրաքանչյուր մանրուքի համար, որը քեզ երջանիկ է դարձնում։ Ես գիտեմ, որ լիարժեք երջանկության համար քեզ շատ բան հարկավոր չէ եւ ուզում եմ, որ այն հեքիաթը, որին դու հավատում ես, իրականություն դառնա, որպեսզի քո ամբողջ կյանքը լի լինի անակնկալներով, նոր հույզերով ու բացահայտումներով։ Երջանիկ եմ, որ ունեմ քեզ»,- հրապարակումը մակագրել է Անահիտ Սիմոնյանը։

Ավելի վաղ Լիլիթ Բաբասյանն Անահիտ Սիմոնյանի հետ լուսանկար էր տեղադրել։ Նրանք ոճային կերպարում էին։ Լիլիթը բաց գույնի հագուստ էր կրում, վառ շպարով էր եւ ոսկեգույն աքսեսուարներ էր ընտրել՝ վզնոց եւ ժամացույց։ Անահիտ Սիմոնյանը նախապատվություն էր տվել վանդակավոր հագուստին ու պարզ սանրվածքին։



© NEWS.am STYLE