Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը Դադիվանքից

18:42   14 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Դադիվանքում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է եկեղեցու ֆոնին։ Երգչուհին սեւ հագուստ է կրում, պարզ սանրվածք է ընտրել եւ նուրբ շպար։ Թեեւ Հռիփսիմեն լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին զոլավոր հագուստ էր կրում։ Նա պարզ սանրվածքով էր, արտահայտիչ շպար էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկ կոշիկները։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել։



© NEWS.am STYLE