Շորտ, ոճային ակնոց. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը Բարսելոնայից

19:39   14 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Իսպանիայիում՝ Բարսելոնայում։ Երգչուհին ջինսե շորտ է կրում եւ սպիտակ շապիկ։ Աստղիկ Սաֆարյանը հավաքել է մազերը եւ վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է ոճային ակնոցը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ զգեստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում եւ ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին վառ շպար էր ընտրել. շուրթերն ընգծված էին կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր։ «Բարի գիշեր»,- այս գրությամբ է ուղեկցվում հրապարակումը։



© NEWS.am STYLE