Լիլուն՝ շքեղ զգեստով

23:49   14 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Instagram-յան էջում հրապարաված կադրերում երգչուհին պատկերված է շքեղ մեքենայի ֆոնին։ Նա երկար, բազմագույն զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով եւ առանձնանում է խորը լանջաբացվածքով։ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին արձակել է մազերը եւ խոշոր աքսեսուարներ է կրում՝ ականջօղեր։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Նա սպիտակ բարձրակրունկներ էր կրում, կերպարն ամբողջացնում էին սանրվածքն ու արտահայտիչ շպարը։ «Իմ սիրելի գույնը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE