«Մայրիկը լուսանկարեց». Եվա Բաղդասարյանի գրավիչ կերպարը

22:42   14 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կարճ զգեստ է կրում, որը զարդարված է հետաքրքիր նախշերով։ Դերասանուհին սեւ երկարաճիտ կոշիկներ է ընտրել։ Նա պարզ սանրվածքով է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Մայրիկը լուսանկարեց»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել է Եվան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհն կարճ, քարերով զարդարված զգեստ էր կրում։ Զգեստը բաց էր ուսերի հատվածում եւ ընդգծում էր Եվայի կազմվածքը։ Դերասանուհին արձակել էր երկար մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Եվան բարձրակրունկներ էր կրում եւ վզնոց։ «Ծննդյան երեկույթ»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE