«Չեմ կարող մոռանալ՝ որքան հրաշալի է Հայաստանը». Քիմ Քարդաշյան (ֆոտո)

20:11   14 հոկտեմբերի, 2019

Աշխարհի ամենալսելի ձայներից մեկի` Քիմ Քարդաշյանի եռօրյա այցն ավարտվել է, սակայն դրա շուրջ քննարկումները շարունակվում են մինչ այժմ: 38-ամյա հայուհին պատմական հայրենիքում էր երկրորդ անգամ, որտեղից, դատելով նրա հրապարակումներից, հեռացել է ջերմ տպավորություններով:

Հայաստանյան այցի ընթացքում Քիմը հասցրել է հանդիպել նաեւ երկրի ղեկավարության հետ եւ նոր հրապրակմամբ նախագահ Արմեն Սարգսյանին շնորակալություն է հայտնել ընդունելության համար:

«Դեռ չեմ կարողանում մոռանալ` որքան հրաշալի է Հայաստանը: Էրիկ Էսրաիլյան, շնորհակալ եմ այսքան ապշեցող հիշողություններ կերտելու համար: Շնորհակալ եմ, նախագահ Սարգսյան, մեզ ընդունելու համար»,- Instagram-յան էջում գրել է Քիմը:

Հրապարակմանն առաջիններից արձագանքել է SOAD խմբի մենակատար, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը: Նա եւս WCIT համաշխարհային համաժողովի օրերին Հայաստանում էր: «Հրաշալի է: Շնորհակալություն, Քիմ Քարդաշյան»,- գրել է նա:



© NEWS.am STYLE