Մեգան Մարքլին մեղադրել են անգրագիտության մեջ

11:12   15 հոկտեմբերի, 2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Instagram-յան էջում քերակական սխալ է թույլ տվել։ Արքայազն Հարիի կինը ցանկացել է երկրպագուների հետ կիսվել ամերիկացի գրող, բանաստեղծուհի Մայա Էնջելոուի խոսքերով ու հրապարակել է հետեւյալ տողերը.

Картинки по запросу

«Յուրաքանչյուր անգամ, երբ կինը պաշտպանում է իր իրավունքները, նա, առանց անգամ կասկածելու, պաշտպանում է բոլոր կանանց իրավունքները (Each time a woman stands up for herself, without knowing it possibly, without claiming it, she stands up for all women)»։ Սակայն «woman» («կին») առաջին բառը Մեգանը հոգնակի թվով է գրել՝ «women» («կանայք»)։ Բայց այդ՝ նա բառից առաջ «a» հոդ է օգտագործել, որը ցույց է տալիս գոյականի եզակի թիվը։

Картинки по запросу

Հետեւորդները Մարքլին քննադատել են ու մեղադրել անգրագիտության մեջ։

«Այդ մտահղացումը մի փոքր գրագիտություն է պահանջում», «Հավանաբար, դու սխալվել ես գրելիս։ Այս դեպքում եզակի թիվ պետք է լինի», «Նախ հարկավոր էր սա շտկելու տալ», «Հրաշալի ու դրական մեջբերում, եթե չլիներ սխալը»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE