Նատաշա Կորոլյովան Զելենսկիին խնդրել է թույլատրել մուտքն Ուկրաինա

12:19   15 հոկտեմբերի, 2019

Ռուս երգչուհի Նատաշա Կորոլյովան դիմել է Ուրկաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով իրեն թույլ տալ մուտք գործել երկրի տարածք։

Արտիստն Instagram-յան էջում տատիկի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։ Հոլովակում ծեր կինը հարցնում է՝ ինչու իր թոռանը թույլ չեն տալիս մուտք գործել հարազատ երկրի տարածք։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Наташа Королева (@koroleva__star)

«Այս տեսանյութը նկարահանել է եղբայրս, երբ տատիկին ամեն դեպքում ասացին, որ իմ մուտքն արգելված է հինգ տարով։ Նա ցանկացել է անարդարության հետեւանքով ցավի միջոցով հասնել նրանց հոգիներին, որոնք հոգին վաղուց փոխել են պղնձադրամով։ Ամբողջ ընտանիքով նրան համզոել ենք չանել դա» Մեկ շաբաթ անց նա մահացավ»,- գրել է Կորոլյովան։

Դերասանուհին այժմ նշում է, որ չի կարողանում այցելել տատիկի գերեզմանին։ Կորոլյովայի խոսքով՝ Ուկրաինայում իշխանության են եկել երիտասարդներն ու ազնիվ մարդիկ, որոնք կյանքին սթափ են նայում, եւ ինքը հույս է հայտնում, որ շատ բան է փոխվել դեպի դրականը։

Երգչուհին Զելենսկու անունով նամակ է ուղարկել՝ «խնդրելով չեղարկել սարքած գործը եւ թույլ տալ մուտքը պատմական հայրենիք»։ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Կորոլյովայի մուտքը երկիր արգելել է 2016թ.-ի հոկտեմբերին։



© NEWS.am STYLE