«Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի մոտիվներով գռեհիկ կոստյումները զայրացրել են ամերիկյան ապրանքանիշի գնորդներին

13:11   15 հոկտեմբերի, 2019

Հելոուինի նախօրենին ամերիկյան Fashion Nova ապրանքանիշը հագուստի հավաքածու է թողարկել «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի մոտիվներով եւ առաջացրել գնորդների զայրույթը, հայտնում է The Sun-ը։

Ապրանքանիշը վաճառքի է հանել Հելոուինի համար նախատեսված կոստյումներ, միայն թե դրանք ոչ թե դաժան են, այլ ակնհայտ սեքսուալ ենթատեքստով։

вуди2

Մեր սիրելի կովբոյն ու տիեզերական ռեյնջերը կարող են այսպիսի տեսք ունենալ։ Եվ նույնիսկ «Պիցցայի մոլորակ»-ի այլմոլորակայինները կարող են գայթակղել։

Այս հագուստների արժեքը միջինում 44 դոլար է կազմում։

инопланетяне

Նորույթը զայրացրել է օգտատերերին։ «Դուք խորտակել  եք իմ մանկությունը», «Իսկ դուք չէի՞ք կարող կոստյումներն ավելի համեստ պատրաստել։ Սա առհասարակ Հելոուին չէ», «Հետաքրքիր է՝ արդյոք մարդիկ նման բաներ գնո՞ւմ են ու մանկական տոնի գնո՞ւմ»,- գրել են նրանք։

Ըստ Lenta.ru



© NEWS.am STYLE