Cartier-ը մինի սերիալ է թողարկել Ռոմանովների դինաստիայի եւ ապրանքանիշի համար նշանակալից այլ անձանց մասին

14:16   15 հոկտեմբերի, 2019

Cartier ոսկերչական տունն ապրանքանիշի հիմնադրաման պատմության մասին մինի ֆիլմերի շարք է թողարկել։ Սերիաներից յուրաքանչյուրը երեք րոպեի ընթացքում պատմում է տարբեր երկրների մշակույթների եւ մարդկանց ազդեցության մասին այն ամենի վրա, ինչ ապրանքանիշը ստեղծել է իր՝ ավելի քան հարյուրամյա պատմության ընթացքում։

Առաջին սերիան նվիրված է ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ժաննա Թուսենին, որը պաշտոնը զբաղեցրել է 1933-1970-ական թվվականերին. հենց նրան է պատկանում հովազդը որպես ապրանքանիշի խորհրդանիշ օգտագործելու գաղափարը։ Երկրորդ սերիան պատմում է բրիտանական միապետներիհետ Cartier-ի աշխատանքի եւ գլխավոր ապրանքների մասին, որոնք ստեղծվել են Բրիտանիայում։ Երրորդը պատմում է ցարական ընտանիքի համար աշխատանքների ռուսական ֆոլկլորով ոգեշնչման մասին։ Չորրորդ եւ հինգերորդ սերիաները նվիրված են Արեւելքին՝ խոհրդանիշներին եւ առեղծվածային մշակույթների ազդեցությանը Cartier-ի վարպետների վրա։

Ազատ տեղադրված են միայն չորս սերիաները, հինգերորդն այս աշնանը կթողարկվի ավելի ուշ։ Կադրում հնչող տեսքտը կարդում է ֆրանսիացի դերասան Էդուարդ Բաերը։

Գլուխ 1. Ժաննա Թուսեն, la Panthère

Գլուխ 2. Cartier եւ բրիտանական ազդեցություն

Գլուխ 3. Cartier եւ Ռուսաստանի ազդեցություն

Գլուխ 4. Cartier եւ ճանապարհ դեպի Արեւելք

Աղբյուրը՝ Esquire



© NEWS.am STYLE