Նույնանման դաջվածքներ եւ գաղտնի հանդիպումներ. Օլգա Բուզովան, ամեն դեպքում, սիրավեպ է ունեցել Դավիթ Մանուկյանի հետ

15:15   15 հոկտեմբերի, 2019

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկվում է Օլգա Բուզովայի եւ դիջեյ Դավիթ Մանուկյանի ենթադրյալ սիրավեպը. վերջինս նկարահանվել է երգչուհու «Лайкер» տեսահոլովակում։ Դրանում Դավիթն ու Օլյան սիրահար զույգի են պատկերում եւ նկարահանվել են նույնիսկ անկողնային տեսարանում։ Շատերն են կարծում, որ դրանից հետո նրանց միջեւ պարզապես չէին կարող զգացմունքներ չառաջանալ։

Օլգայի երկրպագուները շարունակ նրա ու Դավիթի կապի ապացույցներ են գտնում։ Նրանք մեկ նույնպիսի հագուստ են կրում, մեկ ձեռքներին նկատվում են նույնական դաջվածքներ։

Մանուկյանը, որը հանդես է գալիս DAVA կեղծանվամբ, խոստովանել է, որ Բուզովային ճանաչել է նախքան նկարահանումները։ Իրենց հարաբերությունների վերաբերյալ այլ մանրամասներ նա չի հայտնում։ Ամեն դեպքում, տեսանյութերում, որոնք Մանուկյանն ակտիվորեն հրապարակում է Instagram-ում, Օլգան արդեն իսկ հասցրել է երեւալ։ Դավիթին հետեւում է ավելի քան յոթ մլն մարդ։ Ավելի վաղ նրա հոլովակներում նկարահանվել են Աննա Սեմենովիչը, Սերգեյ Շտեպսը, Անաստասիա Մալիշեւան, Նաստասյա Սամբուրսկայան եւ այլք։  

Բլոգերի ու երգչուհու ընդհանուր աշխատանքի պահից արդեն իսկ մի քանի ամիս է անցել, սակայն ցանցում շարունակում են ընդհանուր կադրեր հայտնվել։ Սոցիալական ցանցերում քննարկում էին նույնիսկ բլոգերի ու երգչուհու գաղտնի ամուսնությունը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ольга Бузова (@buzova86)

Օլգան եւս չի հաստատում Մանուկյանի հետ իր հարաբերությունները. հեռուստատեսությամբ այժմ հեռարձակվում է «План Б» նախագիծը, որում նա իր համար զուգընկեր է ընտրում։ Աստղը հույս ունի, որ հաջողությունը կժպտա իրեն։

«Տղամարդն ինձ պետք է դուր գա։ Ես ինձ պետք է լավ զգամ նրա հետ։ Հատկություններ՝ խելացիություն, մեծահոգություն, ազնվություն, ճշտապահություն, ազնվություն, բարիություն, հումորի զգացում, նվիրվածություն եւ հավատարմություն ամեն ինչում։ Հավատարմությունը՝ որպես կենսակերպ։ Այդ ամենը ես շատ եմ գնահատում։ Գումարի մասին չեմ խոսում։ Բայց տղամարդը պետք է գոնե հնարավորություն ունենա ինձ տանել այն վայրերը, որոնք ես սիրում եմ։ Եթե ֆինանսական առումով նա դրա պատճառով շատ անհարմար վիճակում լինի, հավանաբար, նրա հետ դժվար կլինի հարաբերություններ կառուցել»,- կիսվել է Օլգան։

Բուզովան խոստովանում է, որ ցավոտ ամուսնալուծությունն ու դավաճանությունն անցյալում են մնացել։ Նա ձգտում է այլեւս չհիշել այն մասին՝ ինչպես է բաժանվել Դմիտրի Տարասովից։ «Ես ներել եմ ու բաց թողել։ Իսկ նրանք կարող են ասել ամենն, ինչ ցանկանում եմ։ Աստված նրանց դատովոր»,- նշել է Օլգան։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Starhit, Instagram 



© NEWS.am STYLE