«Երջանիկ հայրիկ». Սիլվա Հակոբյանը հրապարակել է ամուսնու ու դստեր լուսանկարը

11:45   15 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում պատկերված են նրա ամուսինն ու դուստրը։ «Սերը...»,- ջերմ կադրը մակագրել է Սիլվան՝ օգտագործելով նաեւ «երջանիկ հայրիկ» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը վարդագույն բլուզ էր կրում։ Նա հավաքել էր մազերը եւ գրեթե շպարված չէր։ Մեկնաբանություններում Սիլվան հետեւորդներին առաջարկել էր մեկ բառով բնութագրել իրեն։ Վերջիններս բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել նրան՝ գրելով. «Նուրբ», «գեղեցկուհի», «համեստ»։



© NEWS.am STYLE