Զոի Կրավիցը նոր «Բեթմեն»-ում կմարմնավորի Կատու կնոջ

18:44   15 հոկտեմբերի, 2019

Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Զոի Կրավիցը «Բեթմեն»-ի հերթական տարբերակում կմարմնավոր կին կատվի։ Variety-ի փոխանցմամբ՝ դերին հավակնում էին նաեւ Անա դե Արմասը, Էլա Բալինսկան եւ Էյսա Գանսալեսը։ Սուպերհերոսի մասին նոր ժապավենն էկրաններ կբարձրանա 2021թ.-ի ամռանը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գլխավոր կերպարին՝ Բեթմենին, կմարմնավորի Ռոբերտ Պատինսոնը, իսկ ֆիլմի ռեժիսորը կլինի Մեթ Ռիվզը, որը հայտնի է «Կապիկների մոլորակը» եւ «Քլովերֆիլդ» ժապավեններով։

Աղբյուրը՝ Super

Լուսանկարները՝ Mike Marsland/WireImage, Kevork Djansezian/Getty Images



© NEWS.am STYLE