Նուրբ ու հմայիչ. Աննա Թովմասյանի լուսանկարը

13:42   15 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին բաց վարդագույն զգեստ է կրում։ Նա գեղեցիկ աքսեսուարներ է ընտրել՝ արծաթագույն ականջօղեր ու վզնոցներ։ Կերպարն ամբողջացնում է նուրբ շպարը, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում երգիչ Արամեի կինը լավ օր է մաղթել հետեւորդներին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված էր։ Աննա Թովմասյանն, ինչպես միշտ, ոճային հագուստ էր ընտրել։ Նա սեւ զգեստ էր կրում, փոքրիկ ականջօղեր ու նուրբ վզնոց եւ գեղեցիկ շպարով էր։ «Իմ ամեն ինչը։ Այս այսպես միշտ կանգնած եղիր իմ թիկունքին»,- ջերմ կադրերը մեկնաբանել էր հմայիչ երգչուհին։



© NEWS.am STYLE