Նիհարողի օրագիրը. քաղցից մեռնում եմ

22:29   18 հուլիսի, 2013

Նորից գիշեր է եւ նորից ստամոքսումս համերգ է: Ուտել եմ ուզում: Կարծում եմ՝ բոլորիդ ձանձրացրել եմ իմ նվնվոցներով, բայց չեմ կարող չբողոքել: Այս շաբաթ եւս մեկ կիլոգրամ նիհարեցի:

Շուտով ծովափ եմ գնալու… Հետաքրքիր է, քանի՞ կիլոգրամ կհավաքեմ արձակուրդի ընթացքում: Չէ՞ որ անհնար է լինել օտար երկրում եւ չհամտեսել անծանոթ խոհանոցի ուտեստները: Հուսով եմ՝ ծովը կօգնի:

Ի դեպ, հենց նոր նիհարելու համար «սասսի ջուր» պատրաստեցի: Երբեք չեմ փորձել, բայց, հուսով եմ, կօգնի: Ընկերուհիս արդեն մեկ շաբաթ խմում է. անճանաչելիորեն փոխվել է: Ես էլ նրանից վարակվեցի:

Կգրեմ արդյունքների մասին:

Անի



© NEWS.am STYLE