Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարն Արցախից

16:46   15 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ստեփանակերտում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին առօրյա կերպարում է։ Նա մուգ գույնի ջինսե տաբատ է կրում, սեւ վերնաշապիկ։ Մարտին Մկրտչյանի կինը սպորտային կոշիկներ է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել, իսկ նրանից մեկը նշել է. «Ղաշանգ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր եկեղեցու ֆոնին։ Հռիփսիմեն սեւ հագուստ էր կրում, պարզ սանրվածք էր ընտրել եւ նուրբ շպար։ Թեեւ Հռիփսիմեն լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել նրան։



© NEWS.am STYLE