«Մի բուռ ժպիտ». Հասմիկ Խոջյանի աշնանային լուսանկարը Երեւանից

17:41   15 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է վառ վարդագույն պիջակի հետ։ Հասմիկը նուրբ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Մի բուռ ժպիտ ու մի փոքր դրական էներգիա՝ հատուկ Ձեզ համար»,- լուսանկարը մակագրել է նա։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Շիրակի մարզում։ Դերասանուհին վարդագույն շրջազգեստ էր կրում, որը համադրել էր մոխրագույն շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպիտակ սպորտային կոշիկները։ «Գյումրին»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE