«Գեղեցկություն եւ ներդաշնակություն». Արմինկայի տեսանյութը լողափից

19:47   15 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Արմինկան նոր տեսանյութ է հրապարակել ու ներկայացրել իր մեղմ կերպարը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arminka (@arminkaofficial)

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հմայիչ երգչուհին սպիտակ հագուստ է կրում, որը համադրել է վզնոցի հետ։ Արմինկան պարզ սանրվածք է ընտրել, իսկ մեղմ դիմահարդարումն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Պարզապես թողնեմ այստեղ»,- այս մեկնաբանությամբ է ուղեկցվում հրապարակումը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել երգչուհուն, նրանցից մեկը գրել է. «գեղեցկություն եւ ներդաշնակություն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում էր. նա բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, սպիտակ վերնաշապիկ։ Երգչուհին հագուստը համադրել էր վառ գույնի բարձրակրունկների հետ։ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին արտահայտիչ շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ»։



© NEWS.am STYLE