«Հաճախ քեզնից խլում են ընտրության հնարավորությունը». Տաթեւ Սարգսյանի հմայիչ կերպարը

21:46   15 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։ Մեկնաբանություններում դերասանուհին կիսվել է իր մտքերով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում նա ոճային բլուզ է կրում եւ արտահայտիչ շպարով է։ Դերասանուհին այն ուղեկցել է հետեւյալ մեկնաբանությամբ. «Ընտրություն պիտի անես ու հասկանաս, որ հետեւանքների բախումն անխուսափելի է: Կա՛մ ուժդ ես ընտրում, կա՛մ թուլությունդ ` երկուսն էլ ձգողականություն ունեն: Դրանցից մեկը պիտի դառնա կյանքիդ բնականոն հունը, ձեռագիրդ, որ սկսես ավելի վարժ գրել պատմությունդ: Եթե սիրտդ հաշտ չէ մտքիդ հետ, ու չես էլ փորձում հատվող կետեր փնտրել, համակերպվում ես ուժիդ հետ:

Այդ ուժը դադարում է որեւէ մեկին հասկանալ, հասկացնում է միայն: Գուցե ինքնապաշտպանվելն է աշխատում, բայց աշխարհում, ուր բարությունը թուլություն է, խիղճդ չքքնացնելը` խեղճ լինել, ուժդ պիտի պաշտպան դառնա եւ իր չտատանվող տեղում մնա: Անվանափոխված աշխարհ է մի քիչ: Թուլությունն էլ թեւեր ունի, ուղղակի հեշտ է ուժեղ լինել. ո՛չ ներկայանալու խնդիր ունես, ո ՛չ ընկալվելու կարիք: Ու երբեք համոզված չլինես, որ միայն ինքդ ես ընտրում. հաճախ քեզնից խլում են ընտրության հնարավորությունը»:

Դերասանուհին ավելի վաղ ներկայացրել էր՝ ինչպես է իրեն հաջողվել նիհարել. «Ձեր բազմաթիվ նամակների պատասխանը։ Ինչպե՞ս եմ նիհարել: -10կգ: Առողջ սննդով։ Հացաբուլկեղեն, խմորեղեն, շաքար, աղ, շոկոլադ, կարտոֆիլ, մայոնեզ, երշիկեղեն, կաթնամթերք, պահածոներ, հյութեր ամիսներով չօգտագործելով։ Չօգտագործել նշանակում է Չօգտագործել ընդհանրապես, իսկ «վայ, դե մի կյանք եմ ապրում, լավ դե մի հատը բան չի անի» արտահայտություններով հեռու չեք հասնի. մնալուք եք նույնը (համենայն դեպս, հոգեպես թույլ): Սպիտակուցը պիտի գերկշռի։

Ալկոհոլ չօգտագործել (բացարձակ)։ Լիտրերով ջուր խմել, մաղադանոսով ջուր խմել։ Օրը 5-8կմ քայլել։ Ածուխ, ձկան յուղ, կալցիում խմել։ Անթիվ, անհամար պրոցեդուրաների հաճախել. դա ավելի շատ ենթագիտակցորեն է «նիհարեցնում», վիզուալ սկսում ես ուզածդ ավելի լավ պատկերացնել։ Մարզասրահ գնալ (բնականաբար)։ Լողի, շարկոյի եւ projumping-ի գնալ»։



© NEWS.am STYLE