Սիլվի Բարկովայի աշնանային լուսանկարը Երեւանից

20:42   15 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Սիլվի Բարկովան Երեւանում արված նոր լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Բարկովան բաց գույնի զգտեստ է կրում, ջինսե բաճկոն։ Կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։ «Սիրո՞ւմ եք աշունը, եթե`ոչ, ապա տարվա, ո՞ր եղանակն եք սիրում»,- հետեւորդներին դիմել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում եւ բաճկոն։ Նա պատկերված էր քաղաքային գեղեցիկ պատկերի ֆոնին, իսկ մեկնաբանություններում անգլերենով գրել էր. «Մի օր դու կգտնես մեկին, ով ընտրում եւ շարունակում է քեզ ընտրել ամեն օր։ Եվ այդ ժամանակ դու շնորհակալ կլինես, որ ամեն ինչ եղավ այնպես, ինչպես եղավ»։

Գլխավոր լուսանկարը՝ Ալբերտ Հարությունյանի



© NEWS.am STYLE