«Ընկերները» հավաքվել են. Ջենիֆեր Էնիսթոնը հրապարակել է դերասանների առաջին համատեղ լուսանկարը 2004-ից հետո

12:12   16 հոկտեմբերի, 2019

Դերասանիհի Ջենիֆեր Էնիսթոնն Instagram-յան էջ է բացել եւ առաջին հրապարակումն արել` սելֆի «Ընկերները» սերիալում իր կոլեգաների` Լիզա Կուդրոուի, Քորթնի Քոսքս, Մեթ Լեբլանի, Դեւիֆ Շվիմերի եւ Մեթյու Փերիի հետ: «Այժմ մենք ընկերներ ենք նաեւ Instagram-ում: Ողջույն, ինստագրամ»,- գրել է Էնիսթոնը: Դերասաններն ազատ ժամանակ են գտել եւ ընթրիքի հավաքվել Քորթնի Քոքսի տանն ու միասին սելֆի արել, գրում է Meduza-ն:

Картинки по запросу

Հրապարակումից կարճ ժամանակ անց Էնիսթոնի էջը ժամանկավորապես անհասանելի դարձավ. հավանաբար մեծ քանով երկրպագուների պատճառով: Այժմ այն կրկին հասանելի է:

«People» ամսագիրը նշում է, որ Ջենիֆեր Քնիսթոնը բավական երկար դիմակայում էր Instagram-ին, սակայն այնտեղ հայտնվելուց անմիջապես հետո ակտիվ օգտատեր է դարձել։ Նա մեկնաբանել է Մեթ Լեբլանի հրապարակումը, որը նվիրված է «Ընկերների» 25-ամյակին։ Լուսանկարի մեկնաբանություններում դերասանը նշել է Քորթնի Քոսքին եւ Դեւիդ Շվիմերին, իսկ Էնիսթոնն ու Մեթյուն հեշթեգի միջոցով էր նշել, քանի որ նրանք Instagram-ում գրանցված չեն եղել։

Լուսանկարը՝ Getty images



© NEWS.am STYLE