«Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալի աստղը նկարահանում է «Մատրիացա»-ի շարունակությունում

11:17   16 հոկտեմբերի, 2019

Ամերիկացի դերասան Նիլ Պատրիկ Հարիսը կնկարահանվի «Մատրիցա» ֆիմի չորրորդ մասում, հայտնում է Meduza-ն՝ վկայակոչելով Variety-ն։ Առայժմ հայտնի չէ՝ ինչ կերպար կմարմնավորի Հարիսը։

Картинки по запросу

Warner Bros. ստուդիան օգոստոսին հայտնել է «Մատրիցա»-ի չորրորդ մասը նկարահանելու ծրագրերի մասին։ Ֆիլմում ներգրավված են Կիանու Ռիվզն ու Քերի-Էն Մոսը, որոնք նկարահանվել են  ֆիլմերի առաջին երեք մասերում։ Չորրորդ մասում կնկարահանվի նաեւ դերասան Յահա Աբդուլ-Մաթին II-ը («Մալիբուի փրկրարարները», «Ակվամեն»), որի մասնակցության մասին հայտնի է դարձել հոկտեմբերին։ Ֆիլմի ռեժիսորը Լանա Վաչովսկին է։

Նիլ Պատրիկ Հարիսն առավել հայտնի է «Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին» եւ «Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտություն» սերիալներից։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE