Համարձակ զգեստ. Էվա Խաչատրյանի լուսանկարը

10:39   16 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին երեկոյան կերպարում է։ Նա սեւ, երկար զգեստ է կրում, որն առաձնանում է ոտքի հատվածում համարձակ կտրվածքով։ Դերասանուհին այն համադրել է խոշոր աքսեսուարների՝ ականջօղերի հետ, իսկ կերպարն ամբողջացնում է վառ շպարը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում։ Նա զգեստ էր ընտրել, ցածրակրունկ կոշիկներ եւ զուգագուլպաներ։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Կյանքը շարունակվում է...»,- հրապարակումն այսպես էր մեկնաբանել Էվան։



© NEWS.am STYLE