«Գեղեցկուհի». Մարիամ Ալեքսանյանի հմայիչ լուսանկարը

11:51   16 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գեղեցիկ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Նա նախապատվություն է տվել պարզ սանրվածքին, իսկ կերպարն ամբողջացրել է նուրբ շպարը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Մարիամը տեսախցիկին է նայում արտահայտիչ հայացքով։ Հետեւորդներին լուսանկարը դուր է եկել, նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են արել Մարիամին։ «Գեղեցկուհի»,- գրել է նրանցից մեկը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին ժանյակավոր, սեւ խորը դեկոլտեով վերնաշապիկ էր կրում, մուգ կապույտ ատլասյա վերնազգեստ։ Նա մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ շղթան։

Լուսանկարը՝ @n.arshakyan_photography



© NEWS.am STYLE