«Հավատքի ուժը». Սոֆի Մխեյանի նոր լուսանկարը

12:45   16 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ղալթախչիի Սուրբ Հովհաննես Մատուռի ֆոնին։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին սպորտային կերպարում է։ Նա ջինսե տաբատ է կրում, «զինվորական» բաճկոն եւ սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Մեկնաբանություններում երչգչուհին հետեւորդներին հարցրել է,թե նրանցից ով է եղել մատուցում ու կոչ արել կիսվել տպավորություններով, ինչպես նաեւ օգտագործել «հավատքի ուժը» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ գույնի բլուզ էր կրում եւ բաց վարդագուն վերնազգեստ։ Երգչուհին գեղեցիկ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Սոֆիի ձեռքին վարդերի փունջ էր։



© NEWS.am STYLE