Շրջազգեստ, բարձրակրունկներ. Լիլուի լուսանկարը

15:11   16 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլուն, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լիլուն դասական կերպարում է. նա միջին երկարության սեւ շրջազգեստ է կրում, սպիտակ շապիկ, որը բաց է ուսերի հատվածում։ Երգչուհին սեւ բարձրակրունկներ է ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ թեւնոց եւ ականջօեր։ Լիլուն նախապատվություն է տվել վառ շպարին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարաված կադրերում երգչուհին պատկերված էր շքեղ մեքենայի ֆոնին։ Նա երկար, բազմագույն զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով եւ առանձնանում էր խորը լանջաբացվածքով։ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին արձակել էր մազերը եւ խոշոր աքսեսուարներ էր կրում՝ ականջօղեր։



© NEWS.am STYLE