«Վայելեք ձեր կյանքը». Լիլիթ Բաբասյանի հմայիչ լուսանկարը

23:44   16 հոկտեմբերի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է ԱՄՆ-ում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լիլիթը պատկերված է լողափի ֆոնին։ Նա ոճային կերպարում է՝ ջինսե շորտ, սպիտակ պայուսակ եւ ջինսե բաճկոն։ Լիլիթը նուրբ վնոց է կրում եւ սեզոնի ամենաթրենդային պայուսակներից մեկը։ «Վայելեք ձեր կյանքը»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Լիլիթը՝ օգտագործելով մի քանի հեշթեգ՝ «ԱՄՆ», «ճանապարհորդություն»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լիլիթ Բաբասյանը ոճային կերպարում էր. նա նա բաց գույնի բլուզ էր կրում, սեւ, կարճ շրջազգեստ։ Լիլիթը հագուստը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ սեւ պայուսակ, ժամացույց եւ արեւային ակնոց։ «Չնայած աշխատանքից կտրվել չի հաջողվում, ԱՄՆ-ում բավականին ակտիվ ժամանց ենք անցկացնում»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE