Եվա Բաղդասարյանն՝ առանց դիմահարդարման

16:42   16 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյանը ներկայացել է առանց շպարի։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է ավտոմեքենայում։ Նա սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է վզնոցի հետ։ Եվան դիմահարդարված չէ եւ ցույց է տալիս բնական գեղեցկությունը։ «Առանց դիմահարդարման»,- լուսանկարը ռուսերենով մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կարճ զգեստ էր կրում, որը զարդարված էր հետաքրքիր նախշերով։ Դերասանուհին սեւ երկարաճիտ կոշիկներ էր ընտրել։ Նա պարզ սանրվածքով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Մայրիկը լուսանկարեց»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել էր Եվան։



© NEWS.am STYLE